Logo

Ռոբերտ Փոթինյանը դուբլի և 1 ասիստի հեղինակ է դարձել «Կրասնոդարի» Մ17 թիմի կազմում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:42 / 19.05.2022Հայկական ֆուտբոլ
Ռոբերտ Փոթինյան

Ռուսաստանի Մ17 երիտասարդական ֆուտբոլային լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարի» Մ17 թիմն արտագնա խաղում 4:0 հաշվով ջախջախել է «Զենիթի» հասակակիցներին: 

Հյուրերի կազմում դուբլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ձախ վինգեր Ռոբերտ Փոթինյանը, իսկ 1 ասիստ էլ իր հաշվին գրանցել է փոխարինման դուրս եկած աջեզրային պաշտպան Ռուսլան Բաբայանը:

Գոլային փոխանցման դրվագում Փոթինյանը հայտնվել է աջ եզրում, որտեղ շքեղ անցում է ձեռնարկել՝ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասային հրապարակ: Գոլերի դրվագում Ռոբերտը ձախ եզրից շարժվել է մի փոքր կենտրոն ու տպավորիչ հարվածներով գրավել մրցակցի դարպասը: Բաբայանի կատարած ասիստը նույնպես գեղեցիկ է եղել:

  • Տեսանյութն սկսվում է Փոթինյանի գոլային փոխանցման դրվագից


Բացի Փոթինյանից և Բաբայանից, խաղին մասնակցել են հայկական ծագմամբ ևս 3 ֆուտբոլիստ: «Կրասնոդարի» Մ17 թիմի մեկնարկային կազմում է եղել կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 81-րդ րոպեին, իսկ «Զենիթի» Մ17 թիմի մեկնարկային կազմում խաղին մասնակցել են կիսապաշտպաններ Պավել Մարտիրոսյանը և Արթուր Խալաթյանը, որոնք ևս փոխարինվել են համապատասխանաբար 72-րդ և 86-րդ րոպեներին:

«Կրասնոդարի» Մ17 թիմը 25 խաղից հետո վաստակած 56 միավորով գլխավորում է Ռուսաստանի Մ17 երիտասարդական լիգայի մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա