Logo

«Ռեալում» հիասթափված են, սակայն լուրջ մտահոգություն չունեն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:51 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը» չի պատրաստվում թոփ մակարդակի հարձակվող գնել Մբապեի գործարքի խափանման պատճառով՝ հաղորդում է AS-ը:

Չնայած հիասթափությանը՝ Մադրիդում վստահ են, որ Վինիսիուսն ու Ռոդրիգոն կարող են համաշխարհային մակարդակի աստղեր դառնալ: «Սերուցքայինների» ղեկավարությունը կարծում է, որ երիտասարդ բրազիլացիների ներուժը մեծ է, և ապագայում թիմը կկարողանա երկար ժամանակ մոռանալ հարձակման գիծն ուժեղացնելու մասին: 

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Վինիսիուսն, անցկացնելով 51 հանդիպում, դարձել է 21 գոլի և 20 ասիստի հեղինակ: Ռոդրիգոն անցկացրել է 48 խաղ, խփել 9 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա