ԼՐԱՑՈՒՑԻՉ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կիսապաշտպան Լուկա Մոդրիչին համարում է լավագույն ֆուտբոլիստը, որի հետ երբևէ խաղացել է։
«Մի օր Մոդրիչը մոտեցավ ինձ և ասաց. «Դու ինձ հարգում ես... Հաշվի առնելով իմ տարիքը՝ ես քո հոր հասակակիցն եմ»: Այդ պահից նա սկսեց ինձ «որդի» անվանել, իսկ ես նրան՝ «հայր» ։
Նրա հետ խաղալը հաճույք է։ Նա լավագույն խաղացողն է, որի հետ երբևէ խաղացել եմ։ Մոդրիչի հետ նույն թիմում խաղալու հնարավորություն ունենալը պարզապես հիանալի է»,- Ռոդրիգոյի խոսքն է մեջբերում Sport.es-ը։
Հավելենք՝ Ռոդրիգոն 21 տարեկան է, իսկ Լուկա Մոդրիչը՝ 36:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո
Նորություններ
Տեսադարան
Հարցում
Աղյուսակներ
# | Թիմեր |
Խ | Հ | Ո | Պ | Մ |