Logo

Ռոդրիգոյի 2-րդ գոլը հոբելյանական էր բրազիլացի ֆուտբոլիստների համար ՉԼ-ում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:25 / 05.05.2022ՍՊՈՐՏ
Ռոդրիգո Գոես

Բրազիլացի վինգեր Ռոդրիգո Գոեսը դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում (3:1 լրացուցիչ ժամանակով)՝ օգնելով «Ռեալին» դուրս գալ մրցաշարի եզրափակիչ:

Ռոդրիգոյի՝ «Սիթիի» դարպասն ուղարկած 2-րդ գոլը 1000-րդն էր բրազիլացի ֆուտբոլիստների համար Չեմպիոնների լիգայում՝ հայտնում է Gracenote Live-ը: Այս ցուցանիշով բրազիլացիներին հաջորդում են ֆրանսիացի ֆուտբոլիստները, որոնք եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում խփել են 802 գոլ:

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության «Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչը կկայանա Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մայիսի 28-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա