Logo

Մոուրինյոն ու Ռոնալդուն կարող են վերամիավորվել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:10 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-Ռոմա

«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վերամիավորվել իր հայրենակցի հետ: Նրանք 2010-2013 թվականներին համատեղ աշխատել են Մադրիդի «Ռեալում»:

Ըստ պարբերականի՝ Էրիկ տեն Հագի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Կրիշտիանու Ռոնալդուի ապագան անգլիական թիմում մշուշոտ է: Ակումբում կասկածում են, որ պորտուգալացին կկարողանա հարմարվել նոր մարզչի պահանջներին, որը բարձր ինտենսիվությամբ ֆուտբոլի կողմնակից է:

37-ամյա պորտուգալացի հարձակվողի՝ անգլիական ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ: Transfermarkt-ը Կրիշտիանուի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա