Logo

«Ռոմայի» գլխավոր տնօրենը Մոնտե Կառլոյում կհանդիպի Մխիթարյանի ներկայացուցիչների հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:22 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո-Հ.Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում ելույթներն ավարտելուց հետո այժմ լիովին կենտրոնացած է իր ակումբային կարիերայի վրա:

33-ամյա հայ կիսապաշտպանը ցանկանում է շարունակել խաղալ բարձր մակարդակով, և Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ նրա լավ ելույթները «Ռոմային» հիմք են տվել բանակցություններ սկսել խաղացողի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

Իտալական Il Tempo պարբերականը հայտնում է, որ բանակցող կոզմերը լավատեսորեն են տրամադրված, որ շուտով համաձայնություն ձեռք կբերեն:

Հռոմեական ակումբի գլխավոր տնօրեն Տիագու Պինտուն հաջորդ շաբաթ պետք է մեկնի Մոնտե Կառլո, որտեղ կհանդիպի Մխիթարյանի ներկայացուցիչների հետ:

Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Հայտնի են «Ռոմայի» և Մխիթարյանի բանակցությունների որոշ ֆինանսական մանրամասներ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա