Logo

Հենրիխ Մխիթարյանն ու «Ռոման»՝ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:56 / 26.05.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգա, եզրափակիչ

«Ռոմա» 1-0 «Ֆեյենորդ»

Գոլը՝ 1-0՝ Ձանիոլո  32՛

Այսպիսով՝ «Ռոման», առավելության հասնելով «Ֆեյենորդի» նկատմամբ, դառնում է Կոնֆերենցիաների լիգայի առաջին հաղթողը:

Ցավոք, 17-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ շարունակել  հանդիպումն ու իր տեղը զիջեց Սերժիու Օլիվեյրային: 

Նշենք նաև, որ հռոմեական ակումբն իր պատմության մեջ 3 անգամ հաղթել է Ա Սերիայում (1941/42, 1982/83, 2000/01), 9 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը (1963/64, 1968/69, 1979/80, 1980/81, 1983/84, 1985/86, 1990/91, 2006/07, 2007/08), 2 անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը (2001, 2007): 

  • Հենրիխ Մխիթարյանն իր կարիերայի 2-րդ եվրագավաթն է նվաճում: 2017 թվականին հայ ֆուտբոլիստը, կրկին Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող: 
  • Պորտուգալացի մասնագետը դառնում է պատմության առաջին մարզիչը, որը հաղթել է և՛ Չեմպիոնների լիգայում, և՛ Եվրոպա լիգայում, և՛ Կոնֆերենցիաների լիգայում:

«Ռոմայի» պարգևատրումը (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա