Logo

«Ռոման» բանակցություններ է սկսել Մխիթարյանի գործակալի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:33 / 24.03.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-Ռոմա-2022

Իտալական Il Tempo պարբերականը հայտնում է, որ «Ռոման» շատ ոգևորված է Մխիթարյանի վերջին ելույթներով և ցանկանում է նրան թիմում պահել առնվազն 1 մրցաշրջան:

Հաղորդվում է, որ մայրաքաղաքային ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար:

Ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ «Ռոման» կարող է քննարկել նրա պայմանագիրը 2 մրցաշրջանով երկարաձգելու հարցը, ինչը թույլ կտա ակումբին զգալիորեն նվազեցնել Մխիթարյանի աշխատավարձը:

33-ամյա Մխիթարյանի՝ «ջալարոսցիների» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի գալիք ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա