Logo

«Ռոման» Մխիթարյանին փոխարինող է գտել «Ռեալում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:56 / 01.06.2022ՍՊՈՐՏ
Մխիթարյանին փոխարինող

«Ռոման» սկսել է տարբերակներ դիտարկել՝ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու համար:

Իտալացի լրագրող Ջանլուիջի Լոնգարիի հաղորդմամբ՝ եթե Հենրիխը հեռանա թիմից, «գայլերը» կհրավիրեն «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին:

Ավելի վաղ 30-ամյա իսպանացին հայտարարել էր, որ հեռանում է «Ռեալից»: Իսկոյի՝ «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը:

Հաղորդվում է, որ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Միլանի «Ինտեր» հետ, որի հետ պաշտոնական բանակցություններ են ընթանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա