Logo

«Ռոման» 46 հարված է կատարել «Վենեցիայի» դեմ ոչ-ոքի ավարտված խաղում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
05:21 / 15.05.2022Հայկական ֆուտբոլ
null

Ա Սերիայի 37-րդ տուրում «Ռոման» չի կարողացել կոտրել 32-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնացած հետնապահ «Վենեցիայի» դիմադրությունը:

Իտալիայի բարձրագույն դիվիզիոնից դուրս մնացած «Վենեցիայի» դեմ խաղում Ժոզե Մոուրինյոյի սաները, մրցաշարի պաշտոնական կայքի հաղորդմամբ, կատարել են 46 հարված: Մայրաքաղաքային թիմին, սակայն, միայն մեկ անգամ է հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

46 հարվածից 16-ը եղել է դարպասին, իսկ 4-ի դեպքում գնդակը դիպել է դարպասաձողին: Հռոմեական ակումբն ստեղծել է 31 գոլային հնարավորություն: 

Հարվածների 54 տոկոսը, WhoScored-ի հաղորդմամբ, գրանցվել է տուգանային հրապարակից դուրս, 41 տոկոսը՝ 16-17 մետր հեռավորությունից, 4 տոկոսը՝ 5-6 մետր հեռավորությունից:

«Վենեցիան» միայն 4 հարված է կատարել, 2-ը՝ դարպասին, որոնցից մեկն ավարտվել է գոլով:

Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել խաղին:

Վերջին տուրից առաջ «Ռոման» 60 միավորով 6-րդ հորիզոնականում է, համապատասխանաբար 7-8-րդ հորիզոնականներն զբաղեցնող «Ֆիորենտինան» ու «Ատալանտան» 1 միավոր քիչ են վաստակել, սակայն դեռևս չեն անցկացրել տուրի իրենց հանդիպումները(«Սամպդորիա» - «Ֆիորենտինա», 16.05, 20:30, «Միլան» - «Ատալանտա», 15.05, 20:00):

Վերջին տուրի բոլոր խաղերը կկայանան մայիսի 22-ին և կմեկնարկեն 17:00-ին: «Ռոման» կհյուրընկալվի «Տորինոյին», «Ատալանտան» կընդունի «Էմպոլիին», իսկ «Ֆիորենտինան» տնային խաղ կանցկացնի «Յուվենտուսի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա