Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը «Չելսին» վաճառել է ամերիկա-շվեյցարական կոնսորցիումին՝ հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Գործարքը կազմել է 2.5 մլրդ ֆունտլ։ Դրանից բացի, նոր սեփականատերերը պարտավորվել են 1,75 մլրդ ֆունտ ներդնել՝ ակումբի զարգացման համար։ Հարկ է նշել, որ ակումբից ստացված եկամուտը կփոխանցվի Մեծ Բրիտանիայում սառեցված բանկային հաշվեհամարին, որից հետո ամբողջովին կուղղվի բարեգործության:
55-ամյա Աբրամովիչը «Չելսին» ղեկավարում էր 2003 թվականից։ Այս ժամանակահատվածում ակումբը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 5 անգամ՝ Անգլիայի գավաթակիր, 3 անգամ՝ Լիգայի գավաթակիր, 2 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթակիր, 2-ական անգամ՝ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաղթող, 1 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ինչպես նաև ԱԱԱ-ի հաղթող։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո