Logo

Աղբյուր. Ռոման Աբրամովիչը ցանկանում է իսպանական ակումբ գնել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:33 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է գնել իսպանական «Վալենսիան»՝ հաղորդում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ «չղջիկների» ներկայիս սեփականատեր Պիտեր Լիմը մտադիր է վաճառել ակումբն ու առաջիկայում կարող է հայտարարել դրա մասին։ Հաղորդվում է, որ «Չելսին» վաճառելուց հետո Աբրամովիչը ցանկություն ունի գնել «Վալենսիան»։

Փետրվարի 26-ին Աբրամովիչը ակումբի ղեկավարումը հանձնել էր «Չելսիի» բարեգործական հիմնադրամին։ Մարտի 2-ին հայտարարվեց, որ նա կվաճառի ակումբը։

Ռուս բիզնեսմենը լոնդոնյան ակումբի վաճառքից ցանկանում է 4 մլրդ ֆունտ եկամուտ ստանալ։ Մարտի 10-ին Մեծ Բրիտանայի կառավարությունը պատժամիջոցներ էր կիրառել Աբրամովիչի նկատմամբ. արգելափակվել էին ռուս բիզնեսմենի ակտիվները՝ այդ թվում ֆուտբոլային ակումբը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա