Logo

«Ռոման» հունիսին կարող է բաժանվել Մխիթարյանից

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:27 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Roma-Henrikh Mkhitaryan

Հռոմի «Ռոման», ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի ժամկետը, որը լրանում է այս ամառ՝ հաղորդում է իտալական La Repubblica-ն։

Նշվում է, որ «ջալոռոսիները» եռամյա համագործակցությունից հետո, թերևս, կբաժանվեն 33-ամյա հայ կիսապաշտպանից։ Հռոմեացիների հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը 1 տարով երկարաձգվել էր անցյալ տարվա հուլիսին։

Այժմ «Ռոմայի» գլխավոր մենեջեր Տյագո Պինտոն զգում է, որ եկել է հայ ֆուտբոլիստից բաժանվելու ժամանակը։ Դրա պատճառներից մեկն էլ Մխիթարյանի՝ տարեկան 3 մլն եվրոյի հասնող բարձր աշխատավարձն է։

Հենրիխը «գայլերին» միացել է 2019 թվականին և մինչև այժմ 27 գոլի և 26 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել իտալական ակումբի կազմում։ 

«Ռոման» պատրաստվում է ավելի երիտասարդ և ֆինանսական մեծ ծախսեր չպահանջող փոխարինող գտնել Մխիթարյանին: Թեկնածուների թվում են «Մոնպելյեի» վինգեր Ստեֆի Մավիդիդին(23) և «Զալցբուրգի» սլովենացի ֆուտբոլիստ Բենյամին Շեշկոն(18):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա