Logo

«Ռոման» անակնկալ է պատրաստել այն 166 երկրպագուի համար, որոնք ներկա են եղել «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:08 / 08.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչի անվճար տոմս կհատկացնի այն 166 երկրպագուին, որոնք ներկա են եղել «Բուդյո-Գլիմտի» դեմ արտագնա խաղին (1:6):

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «ջալոռոսիները» 1:6 հաշվով պարտվել էին նորվեգական ակումբին, իսկ Հռումում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2:

Բախտի քմահաճույքով` թիմերը հանդիպել էին նաև քառորդ եզրափակիչում. առաջին խաղում կրկին հաղթել էր նորվեգական ակումբը (2:1), սակայն պատասխան հանդիպմանը Մոուրինյոյի սաները ջախջախիչ հաղթանակ էին տոնել (4:0)՝ նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» մրցելու է «Ֆեյենորդի հետ»: Հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին՝ ժամը 23:00-ին, Ալբանիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա