Logo

Բերեզովսկին՝ Հայաստանի հավաքականի այսօրվա խաղից սպասելիքների և Նորվեգիայի հետ դարասկզբի մրցավեճի մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:25 / 29.03.2022Հայկական ֆուտբոլ
Ռոման Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում իր ակնկալիքներն է ներկայացրել Նորվեգիայի ընտրանու հետ այսօր կայանալիք ստուգողական հանդիպումից և վերհիշել նույն մրցակցի հետ 22 տարվա վաղեմության խաղը, որի գլխավոր հերոսներից մեկը հենց ինքն էր։

Ներկայումս Հայաստանի հավաքականի դարպասապահներին մարզող Բերեզովսկին պատմել է, որ դարասկզբին Նորվեգիայի ընտրանին համալրված էր մի շարք աստղային խաղացողներով և բավական ուժեղ էր։

«Շատ դրվագներում ստիպված էի դուրս գալ դարպասից, որպեսզի չեզոքացնեմ «վերևից» եկող գնդակները։ Իսկ խաղավերջում հաջողվեց գեղեցիկ ոճով հետ մղել այն ժամանակ «Չելսիում» հանդես եկող Տորե-Անդրե Ֆլուի հարվածը։ Իսկ Երևանում տեղի ունեցած խաղին Նորվեգիայի հավաքականը ներկայացել էր նկատելիորեն երիտասարդացած կազմով։ Երիտասարդներն ավելի մոտիվացված էին ու շատ լավ խաղացին»,- հիշել է 47-ամյա Բերեզովսկին։

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս հավաքականին՝ մեր ընտրանու դարպասի երբեմնի հուսալի պաշտպանը նշել է.

«Հիմա մեր թիմը, կարելի ասել, բավական հավասարակշռված կազմ ունի թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում։ Հավաքականի մարզիչն ապացուցել է, որ բարձրակարգ մասնագետ է. նա կարողանում է թիմում պահել այդ հավասարակշռությունն ու լավ մոտիվացնել տղաներին»։

Բերեզովսկին դրական ակնկալիքներ ունի այսօրվա խաղից. «Արդեն մի փոքր վերլուծել ենք նորվեգացիների խաղը։ Մրցակիցն ունի ընդգծված առաջատար, որը շատ ուժեղ հարձակվող է։

Մյուս ֆուտբոլիստներն էլ շատ չեն զիջում նրան։ Ինչ վերաբերում է խորհուրդներին, ապա կարծում եմ՝ շատ կարևոր է ամբողջ խաղի ընթացքում պահպանել սառնասրտությունը։ Չգիտեմ, թե պահերի առումով ինչպիսին կլինի հանդիպումը, բայց գրեթե վստահ եմ, որ մեր դարպասապահը լավ կխաղա։ Ես միշտ էլ խաղից առաջ դրական արդյունքի ակնկալիք ունեմ։ Դա պարզապես իմ պատկերացումը չէ. այդ սպասելիքներն իրենց խաղով սնել են մեր տղաները»։

 
ՀԵՏՀԱՅԱՑՔ. Ռոման Բերեզովսկի

🇦🇲 2000 թվականին Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ ոչ-ոքի` 0-0 հաշվով ավարտել հանդիպումն այն ժամանակվա ուժեղագույն հավաքականներից մեկի` 🇳🇴Նորվեգիայի հետ 😎 🔥 22 տարի անց Բերեզովսկին վերադարձել է Օսլո, վերհիշել լեգենդար հանդիպումը, կիսվել զգացողություններով և խոսել առաջիկա հանդիպման սպասելիքներից ✅ #THROWBACK ⏳ #Armenia #ArmeniaNT #Հայաստան #NORARM 🇳🇴🇦🇲

Posted by Football Federation of Armenia on Monday, March 28, 2022

Մինչև այժմ Հայաստանի և Նորվեգիայի հավաքականների մրցակցային ուղիները հատվել են ընդամենը երկու անգամ։ Աշխարհի 2002 թվականի առաջնության ընտրական մրցաշարում թիմերն Օսլոյում բաժանվել են 0։0 հաշվով, իսկ Երևանում հաջողությունն ուղեկցել է հյուսիսցիներին՝ 4։1։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա