Logo

Մոուրինյոյի ցանկությունը. «Ռոման» և «Վալենսիան» կարող են ֆուտբոլիստների փոխանակում անել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:27 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Կառլես Պերես-Գոնսալու Գեդեշ

«Ռոման» հույս ունի Կառլես Պերեսին փոխանակել «Վալենսիայի» կիսապաշտպան Գոնսալու Գեդեշի հետ:

24-ամյա Պերեսը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ շատ քիչ խաղաժամանակ է ստանում, և ակումբը մտադիր չէ նրան պահել թիմում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»:

Իր հերթին իտալական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել «Վալենսիայի» կիսապաշտպան Գոնսալու Գեդեշի հետ։ «Ռոման» հույս ունի այս գործարքում ներառել Պերեսին՝ հայտնում է Tuttomercatoweb-ը:

Գեդեշի պայմանագիրը «Վալենսիայի» հետ կավարտվի 2023 թվականին, ուստի իսպանական ակումբը ստիպված կլինի վաճառել նրան, հակառակ դեպքում 1 տարի հետո նրան կարող է բաց թողնել անվճար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա