Logo

«Ռոման» և «Ֆիորենտինան» հայտնել են կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:11 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Roma Covid-19«Ռոմայի» և «Ֆիորենտինայի» որոշ ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով՝ տեղեկացնում են ակումբների պաշտոնական կայքերը։ Վարակված ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվել:

Երկու խաղացող վարակվել է «Ռոմայում», երեքը՝ «Ֆիորենտինայում»: 

Միաժամանակ «Ռոման», ինչպես սովորաբար, չի հայտնել, որ նշված բոլոր խաղացողները պատվաստված են։ Ինչպես ենթադրում է Football Italia-ն, դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վարակվածների թվում կան այնպիսիք, որոնք հրաժարվել են պատվաստվելուց։

Ըստ կանոնակարգի՝ պատվաստված ֆուտբոլիստները հինգ օր պետք է մնան ինքնամեկուսացման մեջ, իսկ նրանք, որոնք չեն պատվաստվել, տասը օր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա