Logo

«Ռոման» ու Մխիթարյանը կրկին անհամաձայնություն ունեն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:35 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Roma-Mkhitaryan

«Ռոմայի» ներկայացուցիչները հայտնել են, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին համարում են թիմի կարևոր մասնիկ և հույս ունեն նոր պայմանագիր կնքել 33-ամյա հայ ֆուտբոլիստի հետ՝ հաղորդում է Calciomercato-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մխիթարյանն ակնկալում է ստանալ 1 տարվա պայմանագիր՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ռոման» պատրաստ է Հենրիխին առաջարկել 2 տարվա պայմանագիր՝ նմանատիպ ֆինանսական պայմաններով:

Աղբյուրը հավելում է, որ այժմ այս հարցի շուրջ կողմերը փորձում են համաձայնության գալ: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հռոմեական ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել հայ ֆուտբոլիստի հետ՝ նվազեցնելով նրա աշխատավարձի չափը: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն Ա Սերիայում անցկացրել է 31 խաղ, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 

«Ռոմայի» բժշկական անձնակազմը կփորձի արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա