Logo

«Ռոման» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:00 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն, որը, ըստ տեղական մամուլի, տրանսֆերի է հանվել, հետաքրքրել է «Ռոմային»։ Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանության գիծը՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբում կենտրոնական պաշտպանի դիրքը կլրացնի Անդրեաս Քրիստենսենը, որն առաջիկա օրերին ազատ գործակալի կարգավիճակ կստանա:

«Կապտանռնագույնները» նոր ֆուտբոլիստների թիմ հրավիրելու համար պետք է ազատվեն որոշ խաղացողներից, դրա համար էլ Լանգլեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը լքելու հիմնական թեկնածուներից է։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Մարսելն» ու «Տոտենհեմը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա