Logo

«Ռոման» չեղարկել է իր մասնակցությունը Գամպերի գավաթին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
01:42 / 28.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Ռոման» որոշել է չմասնակցել Գամպերի գավաթի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը:

«Ակումբը հաստատում է, որ չեղարկել է իր մասնակցությունը Գամպերի գավաթին: Նման որոշում ընդունվել է՝ ելնելով տղամարդկանց և կանանց առաջին թիմերի ամառային ընկերական խաղերի պլանը փոփոխելու և 2022/23 մրցաշրջանի նախապատրաստական փուլն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից:

«Ռոման» շնորհակալություն է հայտնում «Բարսելոնային» Գամպերի գավաթին հրավիրելու համար և հաջողություն մաղթում իր երկու թիմերին նախապատրաստական փուլում»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Գամպերի գավաթն ընկերական մրցաշար է, որն անցկացվում է 1966 թվականից: Մրցաշարն անվանվել է կատալոնական ակումբի հիմնադիիր նախագահ Ժոան Գամպերի պատվին:

«Բարսելոնա» - «Ռոմա» հանդիպումը նշանակված էր օգոստոսի 6-ին «Կամպ Նոու» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա