Logo

«Ռոմայի» բժշկական անձնակազմը կփորձի արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:47 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Ռոմա-Մխիթարյան-2022

Իտալիայի Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Վենեցիայի» դեմ տնային խաղում (1:1) «Ռոմայի» հայտացուցակից բացակայել են իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն և գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը: Il Tempo պարբերականի հաղորդմամբ՝ 2 խաղացողներն էլ թեթև անհարմարություն են զգացել:

Պարբերականը նշում է, որ կադրային նոր խնդիրների պարագայում «Ռոմայի» բժշկական անձնակազմը կփորձի արագացնել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման գործընթացը, որպեսզի 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստ լինի մայիսի 25-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին: Մխիթարյանն աջ ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել հռոմեական թիմի անցկացրած վերջին 4 հանդիպումը:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթը կվիճարկեն «Ռոման» և նիդեռլանդական «Ֆեյենորդը»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա