Logo

Goal. «Ռոման» Մխիթարյանին փոխարինելու 2 տարբերակ է դիտարկում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:51 / 07.06.2022ՍՊՈՐՏ
Ռոմա-Գյոտցեն-Իսկո

Իտալական «Ռոման» շարունակում է փոխարինող փնտրել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը, մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների հաղորդմամբ, կտեղափոխվի Միլանի «Ինտեր»: Բրիտանական Goal-ի տեղեկություններով՝ «գայլերը» 33-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար դիտարկում են 2 տարբերակ:

Իտալական ակումբի տրանսֆերային թիրախում են «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն և նիդեռլանդական ՊՍՎ-ի գերմանացի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեն: 

Աղբյուրը հայտնում է, որ այս պահին ավելի նպատակահարմար է իրականացնել Իսկոյի տրանսֆերը, քանի որ իսպանացին հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ: Գյոտցեի՝ ՊՍՎ-ի հետ պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Նախօրեին հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ առաջիկա օրերին Մխիթարյանը կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ՝ «ներաձուրիների» հետ կնքելով 2 տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա