Logo

«Ռոման» 31 տարվա վաղեմության նվաճում է կրկնել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:04 / 06.05.2022ՍՊՈՐՏ
Ռոմա-Լեսթեր

Իտալական «Ռոման» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթել է անգլիական «Լեսթերին» (1:1, 1:0)՝ դուրս գալով եզրափակիչ:

«Ռոման» 1991 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է եկել եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչ՝ հայտնում է Squawka-ն: Վերջին անգամ հռոմեացիները մաասնակցել են ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչին, որտեղ նրանք երկխաղյա դիմակայության արդյունքում պարտվել են Միլանի «Ինտերին»:

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղում «Ռոման» կմրցի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 25-ին Տիրանայի (Ալբանիա) «Արենա Կոմբետարե» մարզադաշտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա