Logo

«Ռոման» սահմանել է թիմի կիսապաշտպանի հրաժարագինը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:28 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոման» պատրաստ է 60 մլն եվրոյի դիմաց բաժանվել թիմի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյից։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Ռոման» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել կիսապաշտպանին։ Նիկոլոն «Ռոմայում» ելույթ է ունենում 2018 թվականից։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 33 մլն եվրո։ Այս մրցաշրջանում Ձանիոլոն Ա Սերիայի 24 խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա