Logo

«Ռոման» ցանկանում է վարձակալել «Ռեալի» կիսապաշտպանին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:14 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը» կարող է կիսապաշտպան Ռեյնիերին կրկին հանձնել վարձակալության։

20-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»՝ հաղորդում է La Gazetta dello Sport-ը։

Այնուամենայնիվ, երիտասարդ խաղացողին թիմ հրավիրելու համար իտալական ակումբն ստիպված կլինի բաժանվել իր ֆուտբոլիստներից մեկից։

Transfermarkt-ը Ռեյնիերի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 մլն եվրո:

Հավելենք՝ Ռեյնիերը 2020 թվականից վարձակալությամբ խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»: Վարձակալական պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի հունիսի 30-ին: «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք է բերել 2020 թվականին «Ֆլամենգոյից»՝ վճարելով 30 մլն եվրո: 

2021-22 մրցաշրջանում բրազիլացին դորտմունդյան ակումբում մասնակցել է Բունդեսլիգայի 13 խաղի, արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա