Logo

Ռոմանո. Կիելինին պայմանագիր է կնքել ամերիկյան ակումբի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:41 / 13.06.2022ՍՊՈՐՏ
Ջորջիո Կիելինի

«Յուվենտուսի» 37-ամյա կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին կտեղափոխվի ամերիկյան «Լոս Անջելես» ակումբ՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալացու տեղեկություններով՝ գործարքն արդեն կայացած է, կողմերը պաշտոնապես պայմանագիր են կնքել: 

Ավելի վաղ «Յուվեն» հայտարարել էր, որ լեգենդար իտալացին կհեռանա թուրինյան թիմից՝ չնայած նրան, որ պայմանագրի ավարտին դեռ 1 տարի կա: Կիելինին իտալական գրանդում ելույթ էր ունենում 2005 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա