Logo

Աղբյուր. Գալտյեն արդեն պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:00 / 04.07.2022ՍՊՈՐՏ
null

«Նիսի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մասնագետը փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կներկայացվի վաղը՝ հուլիսի 5-ին։

Գալտյեն կփոխարինի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ու Պոչետինոն համաձայնության են հասել պայմանագրի խզման հարցում։

ՊՍԺ-ն 2021/22 մրցաշրջանի արդյունքներով դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ճանապարհը զիջեց Մադրիդի «Ռեալին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա