Logo

Ռոմանո. Մխիթարյանը տեղափոխվում է «Ինտեր»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:17 / 03.06.2022ՍՊՈՐՏ
null

Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ինտերում»՝ հաղորդում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանը մերժել է «Ռոմայի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը։ Սպասվում է, որ 33-ամյա կիսապաշտպանը «ներաձուրիների» հետ կնքի երկու տարվա պայմանագիր։

Մխիթարյանի՝ «Ռոմայից» «Ինտեր» տեղափոխվելու որոշումը պայմանավորված է Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորությամբ։

Գործարքի բոլոր կետերը համաձայնեցված են, և առաջիկայում Մխիթարյանը բուժզննում կանցնի, որից հետո տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա