Logo

Ռոմանո. Օրիգին հաջորդ շաբաթ նոր թիմ կունենա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:21 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Դիվոկ Օրիգի

«Լիվերպուլի» 27-ամյա բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ «Լիվերպուլը» հայտարարել էր, որ Օրիգիի հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգվի: Բելգիացին «Լիվերպուլում» խաղում էր 2014 թվականի հուլիսից: 

2021/22 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Ընդհանուր առմամբ՝ Օրիգին անգլիական թիմի կազմում անցկացրել է 175 հանդիպում, խփել է 41 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա