Logo

Աղբյուր. «Ռոմայի» հետ բանակցությունները դադարեցվել են. Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:21 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-Ինտեր-2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա շաբաթների ընթացքում կդառնա «Ինտերի» խաղացող՝ հաղորդում է իտալական Corriere dello Sport պարբերականը:

Աղբյուրի համաձայն՝ «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները դադարեցվել են: Հաղորդվում է, որ Մխիթարյանը երկամյա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով:

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Ինտերը» պաշտոնական առաջարկ է կատարել Հենրիխին, սակայն հայ ֆուտբոլիստը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

33-ամյա ֆուտբոլիստի՝ հռոմեական ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվելու է հունիսի 30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա