Հայտնի է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակն առաջիկա տրանսֆերային պատուհանի համար։
Թուրինցիների համար առաջնահերթ է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի ձեռքբերումը։
Ըստ իտալացի լրագրող Նիկոլո Սկիրայի՝ «Ծեր սինյորան» արդեն 2 անգամ բանակցել է կիսապաշտպանի գործակալի հետ, բայց որոշումը ֆուտբոլիստինն է:
Եթե գործող պայմանագրի ժամկետը չերկարաձգվի, ապա մեծ հավանականությամբ նա կմիանա Մասիմիլիանո Ալեգրիի թիմին։
Ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն «Ռոմայի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ կավարտվի 2024 թվականի ամռանը։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո