Logo

Ցուցանիշ, որով «Ռոման» վերջին 11 տուրում լավագույնն է Ա Սերիայում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:50 / 11.04.2022ՍՊՈՐՏ
Ռոմա-լավագույն Ա Սերիա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռոման» Ա Սերիայի 32-րդ տուրում 2:1 հաշվով կամային հաղթանակի է հասել «Սալերնիտանայի» նկատմամբ, հռոմեացիների կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

«Ռոման» միակ թիմն է, որը չի պարտվել Ա Սերիայի վերջին 11 տուրում. հռոմեական թիմն այս ժամանակահատվածում վաստակել է 25 միավոր՝ ավելի շատ, քան Իտալիայի առաջնության ցանկացած այլ թիմ՝ հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

«Գայլերը» 11 խաղից 7-ում հաղթել են, 4-ում ոչ-ոքի գրանցել:

«Ռոման» 57 միավորով 5-րդն է Ա Սերիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա