Logo

Լուկակուն պատրաստ է զիջումների՝ հանուն «Ինտեր» վերադարձի

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:07 / 24.02.2022ՍՊՈՐՏ
Ռոմելու Լուկակու

Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ Միլանի «Ինտեր», որի կազմում պատրաստ է հանդես նույնիսկ ավելի ցածր աշխատավարձով՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ներկայումս կոնգոլեզյան ծագմամբ բելգիացի հարձակվողը տարեկան 12,5 մլն եվրո է վաստակում Լոնդոնի «Չելսիում»։ Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի վերադառնալու միակ հնարավոր տարբերակը վարձակալությունն է։ Մինչդեռ «ներաձուրիների» դիրքորոշումն այդ հարցում հստակ չէ, քանի որ «Ինտերը» տրամադրված է հրավիրել «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակիին։

Լուկակուն «Ինտերից» «Չելսի» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա