Logo

Աղբյուր. «Ինտերը» հաջորդ շաբաթ կհայտարարի Լուկակուի վերադարձի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:25 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Ռոմելու Լուկակու

Միլանի «Ինտերը» պատրաստվում է հաջորդ շաբաթ պաշտոնապես հայտարարել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխության մասին՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» բելգիացու համար արդեն բուժզննում են նշանակել Humanitas կլինիկայում։

Նշվում է, որ «Ինտերը» ցանկանում է այսօր վերջնական համաձայնության գալ Լոնդոնի «Չելսիի» հետ, որպեսզի հաջորդ շաբաթ երկրպագուներին ներկայացնի Լուկակուին։ 

Հաղորդվում է, որ բելգիացին վարձավճարով կխաղա «Ինտերում», որի համար լոնդոնցիները կստանան 12 միլիոն եվրո:

Լուկակուն 2019-2021 թվականներին խաղացել է  «Ինտերում», որտեղից էլ վերադարձել է «Չելսի»: Լուկակուի՝ «թոշակառուների» հետ պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի ամառ:

2021/2022 մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը «Չելսիի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել է 15 գոլ և կատարել 2 ասիստ: Transfermarkt-ը Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա