Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» «յուղոտ» պայմանագիր է առաջարկել «Բարսելոնայի» պաշտպանին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:48 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդ Արաուխո

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ է կատարել «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Ինչպես հաղորդում է Goal-ը՝ վկայակոչելով լրագրող Դարիո Մոնտերոյին, անգլիական ակումբը պատրաստ է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 22-ամյա խաղացողին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արաուխոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։

Ուրուգվայցի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։ Կողմերը դեռ համաձայնության չեն եկել պայմանագրի թարմացման վերաբերյալ:

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Արաուխոն կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 3 գոլի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա