Logo

«Դու ֆանտաստիկ ես, մաեստրոյի պես ղեկավարում ես պաշտպանությունը». Ռոնալդինյոն՝ Վան Դեյկին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:01 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Վան Դեյկ - Ռոնալդինյո

«Բարսելոնայի», «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն բարձր է գնահատել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ցուցադրած խաղը։

«Դու ֆանտաստիկ ես, նրբագեղ ես խաղում և մաեստրոյի պես ղեկավարում ես պաշտպանությունը։ Շնորհավորում եմ»,- գրել է Ռոնալդինյոն Վան Դեյկի՝ «Քրիստալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1) Instagram-ում կատարած գրառման մեկնաբանություններում:

Ընթացիկ մրցաշրջանում Վան Դեյկը Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք՝ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է կարիերան 2018 թվականի հունվարի 16-ին։ Բրազիլացու վերջին ակումբը եղել է «Ֆլումինենսեն»: Նա խաղացել է նաև «Գրեմիոյում», «Պարի Սեն Ժերմենում», «Բարսելոնայում», «Միլանում», «Ֆլամենգոյում», «Ատլետիկո Մինեյրոյում» և «Կերետարոյում»: Բրազիլիայի հավաքականի կազմում Ռոնալդինյոն 2002 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: 2005 թվականին Ռոնալդինյոն արժանացել է «Ոսկե գնդակին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա