Logo

Ռոնալդինյոն նշել է ԱՊԼ-ում իր սիրելի թիմը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
13:58 / 11.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոստովանել է, որ Պրեմիեր լիգայում իր սիրելի ակումբը «Լիվերպուլն» է։

«Դժվար է մեկ թիմի ընտրելը, քանի որ ինձ դուր են գալիս տարբեր թիմերից ֆուտբոլիստներ, բայց, այնուամենայնիվ, ես կընտրեմ «Լիվերպուլը»։ Մերսիսայդյան ակումբի հարձակման գծի խաղին ինձ, իրոք, հաճելի է հետևել»,- Ռոնալդինյոյի խոսքն է հաղորդում Mirror-ը։

Հավելենք, որ «Լիվերպուլը» 92 միավոր վաստակեց Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանում և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Երկրի չեմպիոն հռչակվեց «Մանչեսթեր Սիթին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա