Logo

Ռոնալդինյոն կանխատեսել է՝ որտեղ է կարիերան շարունակելու Մբապեն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:00 / 31.03.2022ՍՊՈՐՏ
null

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կանխատեսում է արել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ:

«Կարծում եմ՝ Մբապեն կմնա ՊՍԺ-ում: Հավատում եմ, որ Կիլիանը, Մեսին ու Նեյմարը կարող են անհավանական արդյունք գրանցել: Իհարկե, ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում, սակայն ուզում եմ, որ ընկերներս երջանիկ լինեն: Ֆանտաստիկ կլինի, եթե նրանք շարունակեն միասին հանդես գալ: Վստահ եմ՝ դա նաև հազարավոր ֆուտբոլասերների ցանկությունն է»,- բրազիլացու խոսքը փոխանցում է AS-ը:

Ավելի վաղ մի շարք աղբյուրներ հայտնել էին, որ Մբապեն համաձայնության է հասել «Ռեալի» հետ, և գործարքը կայանալու է ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում 23-ամյա ռմբարկուն անցկացրել է 37 հանդիպում, դարձել 26 գոլի և 17 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա