Logo

Աղբյուր. Ռոնալդուի գործակալը կապ կհաստատի պորտուգալացու նախկին ակումբի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:55 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Cristiano Ronaldo-2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Յուվենտուս»՝ հայտնում է Calciomercato-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 37-ամյա պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը կապ է հաստատելու «Ծեր սինյորայի» ղեկավարների հետ ու նրանց առաջարկելու է ֆուտբոլիստի ծառայությունները։

Հաղորդվում է, որ Կրիշտիանուն պատրաստ է աշխատավարձի նվազեցման:

Կրիշտիանուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի ապագան ՄՅՈՒ-ում մշուշոտ է:

Կրիշտիանուն «Յուվենտուսում» խաղացել է 2018-2021 թվականներին։ Նա թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 134 հանդիպում, խփել 101 գոլ և կատարել 22 գոլային փոխանցում։ «Յուվեի» կազմում պորտուգալացին դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, 1 անգամ նվաճել է երկրի գավաթը, 2 անգամ՝ Սուպերգավաթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա