Logo

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:09 / 05.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը ներկայացրել է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Մրցանակին արժանացել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 

Մարտ ամսվա ընթացքում «կարմիր սատանաների» կազմում 37-ամյա պորտուգալացին մասնակցել է 2 հանդիպման ու դարձել 3 գոլի հեղինակ (հեթ-տրիկ է ձևակերպել «Տոտենհեմի» դարպասը):

2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Ռոնալդուն անցկացրել է 33 խաղ, խփել 18 գոլ ու կատարել 3 ասիստ:

Նշենք նաև, որ Ռալֆ Ռանգնիկի սաները զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա