Logo

Կրիշտիանու Ռոնալդուի բոլոր հեթ-տրիկները. VNews-ի Quiz-ը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
17:22 / 16.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Կրիշտիանու Ռոնալդու-հեթ տրիկներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Երազանքների թատրոնում» կայացավ ֆուտբոլի պատմության լավագույններից մեկի՝ Կրիշտիանու Ռոնալդուի բենեֆիսը:

37-ամյա պորտուգալացին Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» համար այս բարդ ժամանակահատվածում կայացած հանդիպմանը վերահաստատեց իր սահմանած նշաձողը հերթական անգամ: Կրիշտիանուն հաշվի մեջ առաջ մղեց «կարմիր սատանաներին», հետո «Տոտենհեմը» հավասարեցրեց հաշիվը: Րոպեներ անց Ռոնալդուն կրկին առաջ մղեց «Յունայթեդին», բայց լոնդոնյան ակումբը նորից խփեց պատասխան գնդակը, այս անգամ՝ մանկունիանցիների պաշտպան Հարի Մագուայրի ինքնագոլի օգնությամբ: Կրիշտիանուն, սակայն, մնաց անսասան ու իր թիմին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ՝ այս խաղում ձևակերպելով հեթ-տրիկ:

VNews-ն իր ընթերցողին առաջարկում է անցնել հերթական Quiz-ը: Այս անգամ Դուք պետք է նշեք Կրիշտիանու Ռոնալդուի մարզական կարիերայի բոլոր հեթ-տրիկները, որոնք պորտուգալացին գրանցել է ինչպես ակումբային, այնպես էլ միջազգային ֆուտբոլում:

Որպես հուշում՝ նշել ենք Պորտուգալիայի հավաքականի և այն ակումբների անունները, որոնց կազմում Ռոնալդուն տվյալ խաղում խփել է 3 գնդակ:

Գնացի՜նք...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա