Logo

Ռոնալդուի որդին գոլի հեղինակ է դարձել և այն նշել հոր ոճով (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:35 / 14.04.2022ՍՊՈՐՏ
Cristiano Ronaldo’s son

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին գոլ է խփել «կարմիր սատանաների» պատանեկան թիմի կազմում և այն նշել հոր ոճով:


Կրիշտիանու կրտսերը «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 12 տարեկանների թիմի կազմում մասնակցել է միջազգային պատանեկան մրցաշարի, որում ամեն տարի հանդիպում են աշխարհի լավագույն ֆուտբոլային ակադեմիաները։

Խմբային փուլի հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդի» Մ12 թիմը 5:0 հաշվով հաղթել է մրցակցին, իսկ Կրիշտիանու կրտսերը դարձել է գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա