Logo

Ռոնալդո. «Նա արժանի է «Ոսկե գնդակին». ես տարիներ շարունակ ասել եմ, բայց ինձ քննադատել են»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:54 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդո-Բենզեմա

Աշխարհի կրկնակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»:

«Նա արժանի է «Ոսկե գնդակին». ես տարիներ շարունակ ասել եմ, բայց ինձ քննադատել են: Նա արժանի է այդ մրցանակին, նա հիանալի հարձակվող է»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մադրիդյան ակումբի հարձակվողն իրեն հիանալի է դրսևորել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» հետ երկխաղյա դիմակայությունում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, խփել 38 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա