Logo

Ռոնալդուն վերջին 11 տարվա գոլազուրկ խաղերի ամենաերկարատև շարքն է գրանցել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:56 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Cristiano Ronaldo

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում 1:1 հաշիվն է գրանցել «Բարնլիի» հետ:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղն սկսել է պահեստայինների նստարանին ու խաղադաշտ դուրս եկել միայն 68-րդ րոպեին՝ փոխարինելով Էդինսոն Կավանիին։

Ի դժբախտություն «կարմիր սատանաների» երկրպագուների, Ռոնալդուին չի հաջողվել գրավել Նիկ Պոպի դարպասը։ Կրիշտիանուն գոլ չխփեց 5-րդ խաղում անընդմեջ:

Այս շարքը դարձել է ամենաերկարատևը վերջին 11 տարվա ընթացքում՝ հայտնում է Sky Sports Statto-ն։ Վերջին անգամ 5 խաղում անընդմեջ պորտուգալացին խաղադաշտը լքել է առանց գոլ խփելու դեռևս Մադրիդի «Ռեալում»՝ 2010 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Ռոնալդուի համար այս հանդիպումն արդեն 10-րդն էր, որ նա փոխարինման դուրս եկավ  և չկարողացավ գոլով աչքի ընկնել։ Վերջին անգամ Կրիշտիանուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման դուրս գալուց հետո գոլի հեղինակ է դարձել 2006 թվականի դեկտեմբերին՝ «Ուիգանի» դեմ խաղում, որում դուբլ է հեղինակել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա