Logo

Ռոնալդոն նշել է Չեմպիոնների լիգայի և Ա Սերիայի ֆավորիտներին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:32 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

Լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն իր կարծիքն է հայտնել Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի ֆավորիտների վերաբերյալ:

«Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքը հիասքանչ է: «Ինտերը» լավ է խաղում, և կարծում եմ՝ հենց նրանք էլ կնվաճեն Սկուդետոն:

Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդ էլ համարում եմ «Ռեալին»,- բրազիլացու խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Ինտերը» 2-րդ հորիզոնականում է և առաջատար «Միլանին» զիջում է 2 միավորով: «Ներաձուրիները», սակայն, 1 հանդիպում պակաս են անցկացրել: «Արքայական ակումբն» էլ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: 

Հիշեցնենք՝ 1997-2002 թվականներին Ռոնալդոն ելույթ է ունեցել «Ինտերի» կազմում, իսկ 2002-2007-ին՝ «Ռեալում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա