Logo

«Ռեալի» երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնել Ռոնալդուին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
03:09 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Էսպանյոլի» դարպասը 4 անպատասխան գնդակ ուղարկելով՝ Մադրիդի «Ռեալը» վաղաժամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:

Չեմպիոնական տիտղոս պարգևած խաղին «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում հավաքված երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնել թիմի նախկին առաջատար, պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին, որն օրեր առաջ կորցրել է նորածին որդուն:

«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ» հանդիպման 7-րդ րոպեին երկրպագուները վանկարկել են Ռոնալդուի անունը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդում» ելույթները շարունակող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանել է 2009-2018 թվականներին: «Արքայական ակումբի» կազմում Ռոնալդուն անցկացրել է 438 խաղ՝ խփելով 450 գոլ, կատարելով 132 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա