Logo

Ռոնալդուն ինստագրամյան գրառում է արել երկրպագուի հեռախոսը կոտրելու վերաբերյալ (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
01:49 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 32-րդ տուրում «Էվերթոնը» «Գուդիսոն Պարկում» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Խաղից հետո՝ հանդերձարան գնալիս, հյուրերի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կոտրել է երկրպագուներից մեկի հեռախոսը, ով այդ պահին նկարահանում էր անում: 

Ավելի ուշ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն ինստագրամյան գրառմամբ անդրադարձել է իր էմոցիոնալ պահվածքին.

«Երբեք հեշտ չի լինում էմոցիաները կառավարելը այնպիսի դժվարին պահերին, ինչպիսին այսօր էր: Բոլոր դեպքերում, պետք է հարգանք և համբերություն ցուցաբերենք՝ օրինակ ծառայելով երիտասարդությանը: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ էմոցիոնալ պահվածքի համար և, եթե հնարավոր է, այդ երկրպագուին հրավիրել «Օլդ Թրաֆորդ»՝ դիտելու «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումը՝ ի նշան արդար խաղի և մարզական պահվածքի»,- գրել է պորտուգալացին Instagram-ում:

Նշենք, որ «կարմիր սատանաները» զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա