Logo

Զիդանն ու Ռոնալդուն կարող են վերամիավորվել, բայց ոչ «Ռեալում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:46 / 08.02.2022ՍՊՈՐՏ
Կրիշտիանու Ռոնալդու-Զինեդին Զիդան

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին աշխատել Զինեդին Զիդանի հետ, բայց այս անգամ «Պարի Սեն-Ժերմենում»՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ Զիդանը մրցաշրջանի ավարտին կգլխավորի փարիզյան ակումբը: Հաղորդվում է, որ ֆրանսիացի մասնագետի առաջին պահանջը ֆրանսիական ակումբին կլինի Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելը: Կրիշտիանուի հետ Զիդանը 2016-ից 2018 թվականներին աշխատել է Մադրիդի «Ռեալում»:

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2021 թվականի օգոստոսի վերջին և այս մրցաշրջանում անցկացրած 24 խաղում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք՝ Զինեդին Զիդանը ներկայումս առանց ակումբի է։ Նա գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2016 թվականի հունվարից մինչև 2018 թվականի մայիսը։ 2019 թվականի մարտին ֆրանսիացի մասնագետը վերադարձել է «Արքայական ակումբ» և հեռացել 2020/21 մրցաշրջանի ավարտին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա