Logo

Ռոնալդուն Բեքհեմի հետ քննարկել է ակումբային գրանցումը փոխելու հարցը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:27 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդու - Բեքհեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Մայամիի «Ինտեր»՝ հայտնում է The Mirror-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմն արդեն քննարկել է 37-ամյա պորտուգալացու հետ հնարավոր տեղափոխությունը, սակայն հարձակվողը դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է շարունակելու կարիերան։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցյալ ամռանը Թուրինի «Յուվենտուսից»:

Մանկունիանցիների կազմում հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Պորտուգալացու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա