Logo

Ռոնալդուն դեռ որոշում չի կայացրել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:15 / 30.03.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է խորհել իր ապագայի շուրջ՝ հաղորդում է ESPN-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողը կարող է ամռանը լքել անգլիական ակումբը։

«Կարմիր սատանաների» հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, բայց պորտուգալացին դեռ չի որոշել՝ որտեղ է անցկացնելու հաջորդ մրցաշրջանը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 18 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա